Korean Air-ը պատրաստվում է ձեռք բերել ընդհանուր 12 մլրդ դոլար արժողությամբ 100 օդանավ

10:46 • 20.06.15

Հարավային Կորեայի խոշորագույն Korean Air ավիաընկերությունը որոշել է զգալիորեն համալրել և թարմացնել իր ավիապարկը, որի համար պատրաստվում է ձեռք բերել 100 նոր ինքնաթիռ, գրում է rg.ru-ն։

 

«Դարի գործարքի» ընդհանուր գումարը գերազանցում է 12 մլրդ դոլարը։

 

Ընկերության մոսկովյան ներկայացուցչությունից հայտնել են, որ ավիաընկերությունը որոշել է օդանավերի խմբաքանակի պատվերները հավասարապես բաժանել ինքնաթիռների արտադրությամբ զբաղվող երկու առաջատար ընկերությունների՝ Boeing-ի և Airbus-ի միջև։

 

Korean Air-ը ձեռք կբերի 50 հատ B737 MAX-8, երկու հատ B777-300ER և 50 հատ A321neo ինքնաթիռ։

 

Լե Բուրժե ավիասրահում (Ֆրանսիա) օրերս ստորագրված համաձայնագիրը Հարավային Կորեայի պատմության մեջ օդանավերի պատվերներից ամենախոշորն է։

 

Պատվիրված օդանավերը կառաքվեն 2019-2025 թվականներին։