Մադրիդի բնակիչը վիճակախաղով 25 մլն եվրո է շահել
Մադրիդի մի բնակիչ Եվրոպայում հայտնի Euro Millions վիճակախաղի տոմսով 24.835.107 եվրո է շահել, գրում է rg.ru-ն։
Հաջողակի անունն անհայտ է, սակայն հայտնի է, որ շահող տոմսը գնվել է Իսպանիայի մայրաքաղաքում։
Երկրի տարբեր հատվածներում ևս 6 տոմս է ձեռք բերվել, որոնցից յուրաքանչյուրը շահել է 122.938 եվրո։
Վիճակախաղի տոմսի արժեքը 2 եվրո է, իսկ վիճակահանությանը մասնակցում է մոտ 200 մլն մարդ։










