Մեքսիկայում պատգամավորին կասկածում են նարկոբարոնի հետ սիրային կապ ունենալու համար
Մեքսիկայում հետաքննում են «Սինալոա» կարտելի ղեկավար, նարկոբարոն Խոակին Գուսմանի և Սինալաո նահանգից պատգամավոր Սանչես Լոպեսի միջև առկա հնարավոր կապը, գրում է Lenta-ն։
Լոպեսին կասկածում են Գուսմանի հետ կապ ունենալու, ինչպես նաև նրանում, որ վերջինս կեղծ անվան տակ նրան տեսակցել է բանտում։ Ավելի վաղ մամուլում հայտնվել էին լուսանկարներ, որոնցում, ենթադրաբար, Լոպեսն է հատուկ ռեժիմի Ալտիպլանո բանտում։
Պատգամավորը մեղադրանքներն անվանել է զրպարտություն։ Մամուլի ասուլիսի ժամանակ, որտեղ լրագրողներին արգելված է եղել հարցեր տալ, նա նման տեղեկություն տարածելու համար պատասխանատու է համարել Հեղափոխական կուսակցությունից պատգամավոր Ֆրանցիսկ Կորալեսին։
Խոակին Գուսմանը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման թմրանյութերի վաճառքի, կազմակերպված հանցավորության և կաշառակերության համար։ Նա ազատազրկված է եղել 1993-2001թթ., այնուհետև կարողացել է փախչել և մինչ օրս գտնվում է հետախուզման մեջ։










