Նյու Յորքում ավելի քան 1 տոննա փղոսկր են ոչնչացրել

15:45 • 20.06.15

Նյու Յորքի «Թայմս Սքուեր» հրապարակում ոչնչացրել են փղոսկրից պատրաստված ավելի քան 1 տոննա իր, հայտնում է Интерфакс-ը։


Ոչնչացումից առաջ փղոսկրից պատրաստված իրերը ներկայացրել են հանրությանը։ Այդ խմբաքանակի մեծ մասն առգրավվել է Ֆիլադելֆիայում՝ հնավաճառ Վիկտոր Գորդոնից, ով նախորդ տարի ազատազրկվել է 2.5 տարվա ազատազրկման։


Այս գործողությամբ ԱՄՆ-ի իշխանությունները ցանկացել են հայտնել, որ կպայքարեն որսագողերի և վայրի բնության դեմ իրականացվող այլ հանցագործությունների դեմ, քանի որ փղերի ոչնչացումը կորցնում է կոմերցիոն հետաքրքրությունը։


Վայրի բնության պահպանության միության տեղեկություններով՝ որսագողերն Աֆրիկայում տարեկան սպանում են մոտ 35.000 փիղ։