Պորոշենկոն խնդրում է հակասահմանադրական ճանաչել Յանուկովիչին նախագահի կարգավիճակից զրկելը
Վիկտոր Յանուկովիչին Ուկրաինայի նախագահի կարգավիճակից զրկելու մասին Գերագույն Ռադայի որոշումը հակասահմանադրական է, ասվում է Պյոտր Պորոշենկոյի կողմից հրապարակված իրավական ակտի մեջ, գրում է gazeta.ru-ն։
«Գերագույն Ռադան վավերացնելով կատարել է Ուկրաինայի Սահմանադրությանը հակասող քայլ, քանի որ օրենքը, որի սահմանադրությանը համապատասխան լինելու փաստը հարցի տակ է առնվում, չի կրում նորմատիվ բնույթ, ինչը նշանակում է, որ Ռադայի նման քայլը հակասում է Ուկրաինայի Սահմանադրության երկրորդ մասի 19-րդ հոդվածին, որը պառլամենտին պարտավորեցնում է գործել ըստ Սահմանադրության։ Այս առիթով խնդրում եմ Գերագույն Ռադայի 2015-ի փետրվարի 4-ին ընդունած որոշումը «Վիկտոր Յանուկովիչին նախագահի կոչումից զրկելու մասին» օրենքը ճանաչել հակասահմանադրական», -նշվում է Պ.Պորոշենկոյի հրապարակված փաստաթղթում։
Պորոշենկոն նաև նշել է, որ երկրի նախագահի կոչումը պահպանվում է մինչև մահ, բացառությամբ նախագահին իմպիչմենտի կարգին համապատասխան ազատվել է իր պարտականություններից։










