Մոսկվայում և Կուրսկում ջրհեղեղներ են

23:05 • 20.06.15

Ռուսաստանի Կուրսկ քաղաքի կենտրոնը ջրի տակ է անցել (լուսանկարում): «Կոմերսանտի» փոխանցմամբ դա տեղի է ունեցել ընդամենը կես ժամ տևած հորդառատ անձրևի հետևանքով:


Տեղի իշխանություններն ասում են, որ մասնավորապես տուժել է կենտրոնական շուկան, որտեղ ջուրը հաճախ է հավաքվում: Քաղաքի ներկայացուցիչները հույս են հայտնել, որ մինչև կեսգիշեր ամեն ինչ կկարգավորվի:


Միևնույն ժամանակ ուժեղ անձրևների պատճառով Մոսկվայում հեղեղվել է Տվերսկայա կենտրոնական փողոցը: Russia Today-ի փոխանցմամբ` տուժել է, մասնավորապես մետրոյի «Մայակովսկայա» կայարանը: