Ռուսաստանը չի ճանաչում Հաագայի դատարանի իրավասությունը. Պուտին

15:32 • 20.06.15

Ռուսաստանն իր արտասահմանյան ակտիվների առգրավման մասին Հաագայի դատարանի որոշումն անօրինական է համարում, քանի որ չի ճանաչում դրա իրավասությունը։

 

Այս մասին միջազգային լրատվական գործակալությունների հետ Սանկտ Պետերբուրգում հանդիպման ժամանակ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

 

«Նմանատիպ դատական գործերում Հաագայի դատարանի իրավասությունը տարածվում է միայն այն երկրների վրա, որոնք ստորագրել և վավերացրել են Եվրոպական էներգետիկ խարտիան», - Պուտինին մեջբերել է Interfax-ը։