Ռուսաստանում նորից սպառնում են պայթեցնել «Տաշիրի» սուպերմարկետները, կատարվում է տարհանում

20:55 • 20.06.15

Մոսկվայում, Մերձմոսկվայում, Պետերբուրգում և Յարոսլավլում տարհանվում է միանգամից 10 «ՌԻՈ» սուպերմարկետ, որ պատկանում են «Տաշիր» ընկերությունների խմբին (նախագահ` Սամվել Կարապետյան):


«ՌԻԱ Նովոստի»-ն վկայակոչում է իրավապահ մարմիններում իր աղբյուրը և հայտնում, որ տարհանվում են հաճախորդներն ու սպասարկող անձնակազմը:


Մոսկվայում տարհանվում է 6 «ՌԻՈ» սուպերմարկետ, Լենինգրադյան ավտոմայրուղու սուպերմարկետից դուրս է բերվել 3000 հոգի: Մերձմոսկվայի երկու սուպերմարկետներից դուրս է բերվել 1,8 և 1,5 հազար մարդ:


Նախնական տվյալներով` սուպերմարկետների պայթեցման մասին տեղեկությունները ստացվել են Ուկրաինայի տարածքից կատարված զանգերով:


Սա այս շաբաթվա մեջ արդեն երրորդ դեպքն է, երբ Ռուսաստանի տարբեր քաղաքներում ահազանգվում է «Տաշիրի» սուպերմարկետների հնարավոր պայթեցման մասին: Մինչ այս տեղեկությունները չէին հաստատվել: