Ճապոնիայում ձերբակալված Toyota-ի թոփ-մենեջերը մեղադրվում է թմրանյութերի մաքսանենգության մեջ
Toyota ընկերության թոփ մենեջեր Ջուլի Հեմփի բժշկական զննությունը չի ցույց տվել Ճապոնիայում արգելված օքսիկոդոն ցավազրկող դեղահաբեր ընդունելու անհրաժեշտությունը, հայտնում է Kyodo գործակալությունը։
Ներկայում Հեմփը ձերբակալված է և կասկածվում է թմրանյութերի մաքսանենգության մեջ, չնայած նրան, որ հրաժարվում է բոլոր մեղադրանքներից։
Toyota ընկերության նախագահը ներողություն է խնդրել Հեմփի ձերբակալման շուր առաջացած սկանդալի համար։
Հիշեցնենք, որ Ճապոնիայի Նարիտա օդանավակայանում զննման ժամանակ նրա ճամպրուկում հայտնաբերվել էր օքսիկոդոնի 57 դեղահաբով տուփը:
Օքսիկոդոնը համարվում է ուժեղ ցավազրկող, ինչն օգտագործում են ուռուցքային հիվանդություններով տառապողների ցավերը թեթևացնելու համար:
Այն երկիր ներմուծելու համար անհրաժեշտ է ունենալ հատուկ թույլտվություն, որը տրամադրվում է առողջապահության նախարարության կողմից։










