Բաշկիրիայում գտնվող նախկին զինապահեստում պայթյուններ են որոտացել
Բաշկիրիայի Ուրման ավանի հարևանությամբ տեղակայված նախկին զինապահեստի տարածքում երկու պայթյուն է որոտացել, այս մասին տեղեկացնում է ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը։
Դեպքի վայր են մեկնել տեղի օպերատիվ ծառայությունները: Տուժածների ու ավերածությունների մասին դեռ տեղեկություններ չկան:
Աղբյուրը հիշեցնում է, որ այստեղ հունիսի սկզբին հրդեհ էր բռնկվել վառոդի պահեստարաններում:










