Բելգիան ապաարգելափակել է ռուսական դիվանագիտական հաշիվները
Բելգիայում այսօր արգելափակումից հանվել են ING բանկում ռուսական դիվանագիտական ներկայացուցչության հաշիվները:
Երկրի ԱԳՆ-ում վստահեցրել են, որ մնացած հաշիվների կալանքը կհանվի երկուշաբթի օրը, իսկ երկրի օրենսդրության մեջ նորմեր կներդրվեն, որոնք կարգելեն դեսպանատների հաշիվների արգելափակումը, գրում է kommersant.ru-ն:
Ինչպես հայտնի է դարձել հունիսի 17-ին ռուսական ակտիվները կալանքի տակ էին առնվել Բելգիայում: Դրա պատճառը եղել է ՅՈւԿՕՍ-ի գործով Հաագայի դատարանի որոշումը, որը պարտավորեցնում է Ռուսաստանում վճարել ընկերության նախկին բաժնետերերին մոտ 50 միլիարդ դոլար:
Հունիսի 18-ին նման նախազգուշացումներ են ստացել ռուսական ընկերությունները Ֆրանսիայում:
Ռուսական կողմը բողոք է արտահայտել արտասահմանում սեփականության կալանքի դեմ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Ռուսաստանը սահմանված կարգով դատարանի միջոցով կապացուցի Ֆրանսիայում և Բելգիայում իր սեփականությունը կալանքի տակ առնելու անօրինականությունը:










