Կալիֆոռնիայի կենդանաբանական այգում քնեցնելով սպանել են 150 տարեկան գալապագոսյան կրիային
Կալիֆորնիայի Սան-Դիեգոյի կենդանաբանական այգու աշխատողները քնեցնելով սպանել են կենդանաբանական այգու ամենահին բնակիչներից մեկին՝ «Արագ» մականունով գալապագոսյան կրիային, հաղորդում է Interfax.ru-ն:
Ինչպես նշում են կենդանաբանական այգում աշխատակիցները, 150 տարեկան կենդանու առողջությունը զգալիորեն վատացել էր վերջին տարիներին: Նա տառապում էր բազմաթիվ ծերունական հիվանդույթւոններից:
Անասնաբույժները փորձում էին օգնել նրան դեղերի, ֆիզիոթերապիայի և այլ միջոցների օգնությամբ։ Այնուամենայնիվ, բժիշկները որոշել են քնեցնել կրիային, որը ծնվել է 1865 թվականին:
Արագը հայտնվել է Սան-Դիեոգոյի կենդանաբանական այգում 1933 թվականին ծրագրի շրջանակներում, որի նպատակն էր փրկել այդ վերացող տեսակը:
Այդ կենդանաբանական այգում մնում է ևս 13 գալապագոսյան կրիա: Ծրագրի ողջ ընթացքում կենդանաբանական այգում ապրող կենդանիները, այդ թվում նաև Արագը, 90 գալապագոսյան կրիայի ծնող են դարձել, որոնք այնուհետև տեղափոխվել են ողջ աշխարհով այլ կենդանաբանական այգիներ:










