Կրասնոյարսկի օդանվակայանը տարհանվել է՝ ռումբի մասին ահազանգից հետո
Ռուսաստանում Կրասնոյարսկի միջազգային օդանավակայանից ուղևորներն ու անձնակազմը տարհանվել են՝ ռումբի առկայության մասին ահազանգից հետո. տեղեկացնում է ТАСС-ը։
«Հաղորդվել է ռումբի առկայության մասին, շենքից բոլորին տարհանել են»,-ասել է գործակալության զրուցակիցը։
Հաղորդվում է, որ օդանավակայանում աշխատել են իրավապահ մարմինների համապատասխան մասնագետները՝ շներով։ Շենքի մոտ հերթապահել են շտապօգնության մի քանի մեքենաներ։
Պայթուցիկ սարք չի հայտնաբերվել և օդանավակայանը վերսկսել է աշխատանքը։










