Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը այսօր ժամը 07.00–19.00-ը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար

10:59 • 21.06.15

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը հունիսի 21-ի ժամը 07.00-ից մինչև 19.00 բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:


ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 21-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: