Մոսկվա է թռչում հափշտակված ինքնաթիռը

13:36 • 21.06.15

Մոսկվայի ուղղությամբ թռչում է Տյումենի շրջանից հափշտակված ինքնաթիռ: Այդ մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրին:
 

Երկու ինքնաթիռ դուրս են չթռել Իշիմ քաղաքից, ինչից հետո վայրէջք են կատարել հարևան Յալուտորովսկում:


«Տեխնիկական խնդիրների պատչառով Як-52-ը ստիպված է եղել վայրէջք կատարել Յալուտորովսկ քաղաքում: Ինչից հետո նույն օդանավակայանում վայրէջք է կատարել Gardan GY-80-160 երկրորդ ինքնաթիռը, վերցրել է հանցակցին և ուղղվել Մոսկվայի ուղղությամբ»,- հայտնել է աղբյուրը:


Ավելի վաղ հաղորդվել է, որ Իշիմում առանց թույլտվության թռիչք են կատարել երկու մասնավոր սպորտային ինքնաթիռ: