Երուսաղեմում պաղեստինցին ծանր վիրավորել է իսրայելցի ոստիկանին

13:19 • 21.06.15

Իսրայելական ոստիկանության աշխատակիցը դանակի հարվածից ծանր վիրավորվել է Երուսաղեմի Հին քաղաքի Դամասկոսյան դարպասների մոտ:

 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ինտերֆաքս» գործակալությունը, այս մասին հայտնել են իսրայելական լրատվամիջոցները:

 

Ոստիկանը կրիտիկական վիճակում տեղափոխվել է քաղաքային հիվանդանոցներից մեկը: Հարձակվողը 18-ամյա պաղեստինցի է՝ Հորդանան գետի Արևմտյան ափի բնակիչ, ով նույնպես կրիտիկական վիճակում է՝ ստանալով հրազենային վնասվածք: