Բրիտանական Saxon տեսակի 55 զրահամեքենաներ հասել են Ուկրաինա

12:25 • 21.06.15

Ուկրաինայի տարածք են հասել բրիտանական 55 Saxon զրահամեքենաներ։ Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, այդ մասին Facebook սոցցանցի իր էջում հայտնել է Ուկրաինայի նախագահի խորհրդական Յուրի Բիրյուկովը։


Նա նշել է, որ մեքենաներից 20-նն օգտագործվելու են բուժական-տարհանող, իսկ 35-ը՝ հրամանատարա-շտաբային աշխատանքների համար։


Պաշտոնյայի խոսքով՝ մեքենաներից յուրաքանչյուրի գինը կազմում է 51 հազար ֆունտ ստերլինգ (1,75 մլն գրիվնա)։


Կիևը փետրվարին ևս 20 զրահամեքենա էր ստացել։


Saxon-ը ստեղծվել է 1970-ականներին՝ ոստիկանական АТ-104  զրահամեքենաների հիմքի վրա և բրիտանական ցամաքային զինված ուժերի գործածությանն է հանձնվել 1980-ականներին։


Տասը տարի անց Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը դուրս էր գրել մեքենաներն ու այն վաճառքի հանել։