Սպիտակ տան նախկին շեֆ-խոհարարը կորել է լեռներում

11:12 • 21.06.15

ԱՄՆ նախկին նախագահներ Բիլ Քլինթոնի և Ջորջ Բուշի անձնական խոհարարը կորել է Նյու-Մեքսիկո նահանգի լեռներում. տեղեկացնում է Lenta.ru-ն:
 

61-ամյա Ուոլտեր Շեյբը արշավի է գնացել հունիսի 13-ին և դրանից հետո նրա հետ կապ հաստատել չի հաջողվել։


Նախնական տվյալներով՝ Շեյբն անհետացել է Տաոս քաղաքի մոտակայքում։ Արդեն մի քանի օր շարունակվող որոնողա-փրկարարական աշխատանքներին մասնակցում են ինչպես ցամաքային ծառայությունները, այնպես էլ ուղղաթիռներ։


Այս պահին նահանգի ոստիկանությանը հաջողվել է հայտնաբերել Սպիտակ տան նախկին խոհարարի ավտոմեքենան։


Ուոլտեր Շեյբը Սպիտակ-տան շեֆ-խոհարարն է եղել 1994-2005 թվականներին։


2003 թվականի օգոստոսին նա չար կատակի զոհ էր դարձել, որի հեղինակները եղել էին ֆրանսիական հեռուստաընկերության ծրագրերից մեկի աշխատակիցները։ Երբ Շեյբը մեկնել էր Փարիզ՝ երկրների ղեկավարների շեֆ-խոհարարների հանդիպմանը մասնակցելու՝ նրան հյուրանոցում այցելել էր Ֆրանսիայի այդ ժամանակվա նախագահի կնոջը շատ նման մի կին, և առաջարկել էր աշխատանքի անցնել Ելիսեյան պալատում։


Շեյբը գրեթե համաձայնել էր, սակայն հյուրանոցի աշխատակիցներից մեկը բացահայտել էր սուտը։