Օտարերկրյա օդաչուները հեռանում են «Աերոֆլոտ»-ից

14:28 • 22.06.15

Օտարերկրյա օդաչուները, որոնց ռուսական «Аэрофлот» ավիաընկերությունը վերցրել էր աշխատանքի ամառային անձնակազմի դեֆիցիտի պատճառով, ռուբլու արժեզրկումից հետո սկսել են լքել ընկերությունը։ Այդ մասին պատմել է ավիաընկերության ղեկավար Վիտալի Սավելևը, գրում է lenta.ru-ն:

 

«Ոչ բոլոր օտարերկրացիներն են, ովքեր մեզ հետ ի սկզբանե պայմանագիր են կնքել, մնացել ընկերությունում, շատերը հեռացել են»,- ասել է նա: Պատճառը դարձել է դոլարով հաշվարկի դեպքում աշխատավարձերի կրճատումը: Նա չի հստակեցրել ավիաընկերությունից հեռացած օտարերկրացիների թիվը:

 

Այժմ «Аэрофлот»-ում աշխատում է 14 օտարերկրյա օդաչու: