Չիլիում սմոգի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել
Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում արտակարգ դրություն է հայտարարվել՝ քաղաքում ուժգին սմոգի առկայությամբ պայմանավորված, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
Էկոլոգիական արտակարգ դրությունը Չիլիի մայրաքաղաքում սահմանվել է 1999 թվականից ի վեր առաջին անգամ։ Օդի որակը քաղաքում հասել է կրիտիկական ցուցանիշների։
Արտակարգ դրության ռեժիմի սահմանումը քաղաքացիների համար սահմանափակում է անձնական մեքենաների գործածությունը: Անձնական մեքենաներից օգտվելու արգելքը տարածվում է վաղ առավոտից մինչև ուշ գիշեր:
Ժամանակավորապես փակվելու է նաև ավելի քան 2.700 արդյունաբերական ձեռնարկություն։










