Իսրայելցի նախարարի կինն Օբամային համեմատել է սև սուրճի հետ

11:03 • 22.06.15

Իսրայելի ներքին գործերի նախարար Սիլվան Շալոմի կինը ստիպված է եղել հրապարակավ ներողություն խնդրել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հասցեին արված անհաջող կատակի համար:

 

Ինչպես նշում է lenta.ru-ն, Ջուդի Շալոմ Նիր Մոզեսը Twitter-ի իր միկրոբլոգում Միացյալ Նահանգների ղեկավարին համեմատել է սև սուրճի հետ:

 

«Գիտե՞ք ինչ է Օբամա սուրճը` սև և թույլ»,- գրել է պաշտոնյայի կինը, ում 75.000 թվիթերյան հետևորդներից շատերն այս գրառումը կարդալուց հետո նրան մեղադրել են ռասիզմի դրսևորման համար: Նման արձագանք ստանալով` կինն անմիջապես ջնջել է սկանդալային թվիթը` ասելով, թե դա ընդամենն անհաջող կատակ էր:

 

Ավելի ուշ նա անձամբ Օբամայից է ներողություն խնդրել` գրելով հետևյալը. «Նախագա՛հ Օբամա, ես չպետք է այդպիսի անհեթեթ կատակ հրապարակեի: Իմ վերաբերմունքը մարդկանց հանդեպ կախված չէ նրանց ռասայական ու կրոնական պատկանելությունից»։

 

Նա նաև հույս է հայտնել, որ այս սկանդալից հետո ամուսինը, ով նաև պատասխանատու է հրեա-ամերիկյան հարաբերությունների համար, չի բաժանվի իրենից։