«Արի տուն» ծրագրի 2-րդ փուլը մեկնարկել է. մասնակցում է 104 երիտասարդ աշխարհի 7 երկրից
ՀՀ սփյուռքի նախարարությունում այսօր տեղի է ունեցել «Արի տուն» ծրագրի երկրորդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը:
Այս մասին հայտնում են ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը արիտունցիներին է փոխանցել նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆ. Զաքարյանը։
«Արի տուն» ծրագրի երկրորդ փուլի մասնակիցներին ողջունել է նաև Վանաձորի դրամատիկական թատրոնի դերասան, ասմունքող Ջիվան Սարգսյանը:
Ելույթ է ունեցել Երևանի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի «Կռունկ» պարային համույթը:
«Արի տուն» ծրագրի երկրորդ փուլին մասնակցում է 104 երիտասարդ աշխարհի 7 երկրից՝ ՌԴ-ից, Ուկրաինայից, Բելառուսից, Վրաստանից, Լիտվայից, Սիրիայից և ԱՄՆ-ից, նաև՝ Հայաստան տեղափոխված 13 սիրիահայ պատանիներ ու աղջիկներ:










