Պակիստանում անոմալ շոգի հետևանքով զոհերի թիվը հասել է 120-ի

09:35 • 22.06.15

Պակիստանում չափազանց շոգ եղանակային պայմանների պատճառով զոհերի թիվը հասել է 120-ի, հաղորդում է РИА Новости գործակալությունը:

 

Ավելի վաղ հաղորդվել է 84 զոհի մասին:

 

«Շաբաթ օրվանից Կարաչիում մահացել է 114 մարդ: Եվս 8-ը մահացել են Սինդհ նահանգի տարբեր շրջաններում»,- ասել է Սինդհ նահանգի առողջապահության նախարարը:

 

Նրա խոսքով՝ իշխանություններն արտակարգ իրավիճակի ռեժիմ են սահմանել բոլոր հիվանդանոցներում՝ արգելելով բժիշկներին լքել բուժհաստատություններն ու ավելացնելով բուժանյութերի մատակարարումը:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կարաչիում ջերմաչափի սանդղակը բարձրացել է մինչև 41 աստիճան:
 

Տեղի օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ առաջիկա օրերին տապը կնահանջի, սակայն բժիշկները կոչ են անում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից: