Ֆինլանդիան մտադիր է նվազեցնել փախստականների ընդունման քվոտան
Ֆինլանդիան մտադիր է նվազեցնել Եվրահանձնաժողովի կողմից հաստատված փախստականների ընդունման քվոտան, գրում է gazeta.ru-ն:
Ինչպես նշվում է՝ քվոտան կնվազեցվի մինչև 750 մարդ:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Եվրոպական հանձնաժողովն առաջարկել է Ֆինլանդիային 800 ներգաղթյալ ընդունել ԵՄ-ի քվոտայով: Ֆինլանդիայի իշխանություններն իրենց հերթին հայտարարել են, որ դեմ են այդ նախագծին:
Եվրահանձնաժողովում նշել են, որ մոտ 40 հազար ներգաղթյալ, որոնք ծովով ժամանել են Իտալիա և Հունաստան, կտեղաբաշխվեն Եվրամիության երկրներում։










