Գերմանացի հրահանգիչները մարզում են Իրաքի եզդիներին՝ ԻՊ-ի դեմ պայքարելու համար
Գերմանիայի զինված ուժերի մարզիչները սկսել են մարզել Իրաքի եզդիներին՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի շրջանակներում: Այդ մասին հայտնել է Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, գրում է ria.ru-ն:
2014 թվականի ամառվանից Գերմանիան աջակցում է Իրաքի հյուսիսում քրդական մարտական ստորաբաժանումներին ծայրահեղականների դեմ պայքարում: Դեկտեմբերին Գերմանիայի պաշտպանության նախարարությունը որոշում էր կայացրել Իրաք ուղղել հարյուր զինվորականներից բաղկացած առաքելություն՝ քուրդ զինվորներին մարզելու համար:
«Այսօրվանից բունդեսվերը (Գերմանիայի ԶՈՒ-ն) հակամարտության գոտում կմարզի նաև եզդիներին, որոնք մտադիր են ԻՊ-ի գրոհայիններից հետ վերցնել կորցրած հայրենիքը»,- ասել է նախարարը:
Նրա խոսքով՝ գործողությունը պատրաստել են «փեշմերգա» քրդական ուժերը, ովքեր այդկերպ ցանկանում են ցույց տալ, որ Իրաքում բոլոր էթնկ խմբերը և կրոնները ոտքի են կանգնել ծայրահեղականների դեմ պայքարելու համար։










