«Հրազդան» ՔԿՀ–ում հանձնուքից թմրանյութ են հայտնաբերել

10:58 • 22.06.15


Հունիսի 19-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Գ.Բ- ի համար քաղաքացի Տ. Շ.-ի կողմից բերված հանձնուքի զննությամբ՝  3 հատ կանաչ սոխի ցողունի միջից հայտնաբերել և առգրավել են ընդհանուրը՝ 0,376 գրամ պոլիէթիլենային  3 փաթեթ՝ սպիտակ խոնավ, մանր բյուրեղային զանգվածով:
 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը, հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: