«Իսլամական պետությունը» մարզում է դեռահասներին՝ կռվեցնելով հսկա վանդականման ռինգում (լուսանկարներ)
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները տարածել են տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են ստիպում դեռահաս տղաներին միմյանց հետ կռվել հսկա վանդականման ռինգում, իսկ նրանց չենթարկվելու դեպքում դպրոցականներին ծեծի են ենթարկում փայտերով, գրում է Daily Mail-ը։
Մի քանի զինվորներ ծեծի են ենթարկում հրամանները չլսող տղաներին, իսկ զինյալների հրամանատարներից մեկը սկսում է նրանց վրա բղավել։
Նրանց վարժեցնում են, որպեսզի նրանք մեծանալով՝ համալրեն խմբավորման շարքերը և հավատարմության երդում տան իրենց։
Տղա երեխաներին հրամայում են գլխով կոտրել սալիկներ, հարվածել մարզչի ձեռքերում պահած բարձիկներին, ինչպես նաև գոտեմարտի բռնվել միմյանց հետ։
Մի շարք մասնագետներ արդեն կարծիք են հայտնել, որ նման գերծանրաբեռնվածությունն ու պարապմունքներն անընդունելի են նման տարիքում, իսկ մանկահասակների անհոգ խաղերն ու դպրոցական կրթությունը կարծես «գողացվել» են տեսանյութում երևացող երեխաներից։



















