Անջելինա Ջոլին այցելել է Թուրքիայում սիրիացի փախստականների ճամբարները (լուսանկարներ)

13:40 • 22.06.15

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին, ով փախստականների հարցերով ՄԱԿ-ի հատուկ դեսպանն է, այցելել է Թուրքիայի հարավ-արևելյան հատվածում գտնվող սիրիացի փախստականների ճամբարները։

 

Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, այցը կատարվել է Փախստականների միջազգային օրվա կապակցությամբ: Հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում դերասանուհին նշել է, որ «ներկայում աշխարհը գտնվում է աննախադեպ զանգվածային տեղահանությունների փուլում և որ նախկինում երբեք փախստականների թիվն այսքան շատ չի եղել»։

 

«Մարդկանց տեղահանությունն ու դրա հետևանքով նրանց կրած տանջանքները հասել են աննախադեպ մակարդակի: Փախստականների իրավունքները զանգվածային կերպով ոտնահարվում են: Միջազգային հանրությունը չպետք է անտարբեր մնա»,- ասել է Ջոլին:

 

Աղբյուրը հավելում է, որ այցի շրջանակում Ջոլին ու ՄԱԿ-ի` փախստականների հարցերով բարձրագույն հանձնակատար Անտոնիո Գուտերեսը հանդիպել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

 

Հավելենք, որ ըստ ՄԱԿ-ի հաշվարկների՝ ներկայում աշխարհում կա 59.9 մլն փախստական: