Վանաձորում լոտո վաճառողը հարվածել է 24-ամյա երիտասարդի այտին
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հունիսի 20-ին, ժամը 17.45-ին ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1991 թ. ծնված Միհրան Մ.-ն և հայտնել, որ լոտո վաճառողն իրեն հարվածել է:
Մեկնած օպերատիվ խմբին Միհրան Մ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 17.30-ի սահմաններում, Վանաձորի Մյասնիկյան փողոցի թիվ 6 հասցեի դիմաց, վիճաբանության ժամանակ, լոտո վաճառող, 1953 թ. ծնված Սամվել Կ.-ն մեկ անգամ ձեռքով հարվածել է ձախ այտին` պատճառելով վնասվածք:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից և տեղեկացնում, որ նշանակվել է ԴԲՓ: Կատարվում է հետաքննություն:










