Դիեգո Մարադոնան մտադիր է իր թեկնածությունը դնել ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում

09:45 • 22.06.15

Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին հարձակվող Դիեգո Մարադոնան մտադիր է իր թեկնածությունը դնել Ֆուտբոլի միջազգայն ֆեդերացիայի (ՖԻՖԱ-ի) նախագահի ընտրություններում։ Այդ մասին հայտնել է տեղական Ahora լրատվամիջոցը՝ վկայակոչելով ուրուգվայցի լրագրող Վիկտոր Մորալեսին:

 

«Դիեգոն ցանկանում է փոփոխություններ ՖԻՖԱ-ում, այդ պատճառով նա մտադիր է իր թեկնածությունը դնել կազմակերպության նախագահի ընտրություններում: Նա նախընտրել է չմասնակցել ՖԻՖԱ-ի շուրջ ստեղծված կոնֆլիկտին, այլ պայքարել: Նա մեծ հեղինակություն ունի»,- ասել է Մորալեսը:

 

Հիշեցնենք, որ մայիսի 27-ին Ցյուրիխում ձերբակալվեցին կազմակերպության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ: Նախագահի պաշտոնում վերընտրվելուց օրեր անց՝ հունիսի 2-ին, ՖԻՖԱ-ի ներկայիս ղեկավար Յոզեֆ Բլատերը հրաժարական տվեց։