Հարավային Կորեայում MERS վիրուսից մահվան նոր դեպքեր են գրանցվել
Հարավային Կորեայում MERS վիրուսից մահվան երկու նոր դեպք է գրանցվել, հաղորդել է երկրի առողջապահության նախարարությունը:
Ինչպես տեղեկացնում է Интерфакс գործակալությունը, այսպիսով՝ վիրուսից մահվան դեպքերի թիվը հասել է 27-ի:
Առողջապահության նախարարության տվյալներով՝ երկուշաբթի օրվա դրությամբ Հարավային Կորեայում պաշտոնապես գրանցված է 169 վարակակիր:
Նախարարությունը նշել է, որ դեռ վիրուսի՝ բուժհաստատությունների սահմաններից դուրս գալու դեպք չի գրանցվել, և վարակվածները շփում են ունեցել հոսպիտալացված հիվանդների հետ:










