ԵՄ-ն երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

11:58 • 22.06.15

Եվրամիության արտգործնախարարների մակարդակով խորհուրդը երկարացրել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների գործողության ժամկետը 6 ամսով՝ մինչև 2016 թվականի հունվարի 31-ը: Այդ մասին հայտնել է ԵՄ-ի Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ներկայացուցիչ Սյուզան Կիեֆերը, հաղորդում է ТАСС-ը:

 

«Սահմանափակող միջոցների երկարացման մասին որոշումն ընդունվել է»,- ասել է նա:

 

«Եվրամիությունը երկարաձգել է ՌԴ-ի դեմ տնտեսական պատժամիջոցները մինչև 2016 թվականի հունվարի 31-ը՝ նպատակ ունենալով կյանքի կոչել Մինսկի պայմանավորվածությունները»,- նշել է արտաքին քաղաքականության ծառայության ներկայացուցիչը:

 

Այդ որոշումը կայացվել է առանց քննարկման: Կիեֆերը հայտարարել է այդ մասին փաստացիորեն մինչև Լյուքսեմբուրգում հանդիպմանը ԵՄ բոլոր 28 երկրների արտգործնախարարների ժամանման ավարտը։