Սարալանջի խճուղու աջակողմյան հենապատը վերակառուցվում է. Երևանի քաղաքապետարան

12:29 • 22.06.15


 


Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման ծրագրով  ապրիլ ամսից մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել էն հենապատերի նորոգման 2015 թվականի աշխատանքները: Ընթացիկ տարում կնորոգվի 4 հենապատ:
 

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից և տեղեկացնում, որ հրատապության և երթևեկության անվտանգության տեսակետից ամենաառաջնայինը Սարալանջի խճուղու  զառիթափի` մինչև Տերյան փողոցն ընկած հատվածի նորոգումն էր `ըստ քանդվածության և վնասվածության աստիճանի: Տարիների ընթացքում խճուղով երթևեկող բազմաթիվ մեքենաներ բախվել էին հենապատին, ինչն էլ առանձին տեղամասերի քանդման պատճառ է հանդիսացել:

 

Այժմ այդ հատվածներում հենապատը ոչ թե նորոգվում է, այլ կառուցվում հիմքից, իսկ մյուս հատվածներում ընթանում են ընթացիկ նորոգման աշխատանքներ: 2015 թվականի տարեկան  ծրագրում  ներառված այս հենապատի նորոգման գործընթացը կավարտվի առաջիկա օրերին: