Թե ինչպես ինքներդ ձեզ քնեցնեք 60 վայրկյանում. տեսանյութ
The Independent-ը անդրադարձել է Էնդրյու Վեյլի շնչառական վարժությունների տեխնիկային, որը թույլ է տալիս քնել` 60 վայրկյանի ընթացքում: Անգամ այն մարդկանց, ովքեր տառապում են անքնությունից:
Ամերիկացի փորձագետ դոկտոր Վեյլի մեթոդը կոչվում է «4-7-8-ի հնարք»: Այդ հնարքը` տեխնիկան, պետք է կիրառել 60 օր շարունակ, օրական 2 անգամ` ճիշտ անելու համար: Այս դեպքում որևէ հատուկ սարքավորում չի պահանջվում, ինչը թույլ է տալիս «պարապել» ցանկացած վայրում, ցանկացած պահի:
Ըստ դոկտոր Վեյլի` «որքան ավելի հաճախ պարապեք՝ տեխնիկան յորացնելու համար, այնքան այն ավելի հանգստացնող ներգործություն կունենա»: Փորձագետը պնդում է, որ դա կօգնի հաղթահարել նաև զայրույթը: Իսկ «հնարքի քայլերը» հետևյալն են:
1) Արտաշնչել միմիայն բերանով` շչական ձայներ արձակելով,
2) Փակել բերանը և հանգիստ շնչել քթով` մտքում հաշվելով մինչև 4-ը,
3) Շունչը պահել` այդ ընթացքում հաշվելով մինչև 7-ը,
4) Միմիայն բերանով արտաշնչել` շչական ձայներ հանելով և հաշվելով մինչև 8-ը,
5) Այնուհետև նորից շնչել և նկարագրված գործողությունները ըստ քայլերի կրկնել ևս 3 անգամ, ընդհանուր` 4 անգամ:
60 վայրկյանում քնելու այս տեխնիկային կարելի է ավելի մանրամասն ծանոթանալ տեսագրությամբ:










