Մահապարտ ահաբեկիչները պայթեցրել են Աֆղանստանի խորհրդարանի շենքը

11:29 • 22.06.15

Աֆղանստանում մահապարտ ահաբեկիչները պայթեցրել են խորհրդարանի շենքը, գրում է lenta.ru-ն: Ականատեսների խոսքերով՝ մի քանի պայթյուն է տեղի ունեցել, ինչից հետո փոխհրաձգություն է սկսվել։

 

Նշվում է, որ մի քանի գրոհայինի հաջողվել է շենք մտնել։

 

Հայտնի է, որ այդ պահին շենքում խորհրդարանականներ են եղել: Նրանցից ոչ մեկ չի տուժել: Պայթյուններից անմիջապես հետո նրանք սկսել են դուրս գալ խորհրդարանի շենքից:

 

Պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» շարժումը: Այդ մասին հայտարարել է խմբավորման ներկայացուցիչ Զաբիհուլա Մուջահիդը: