ԱՄՆ-ում մարիխուանայի սիրահարների համար ամառային ճամբար կբացվի

13:33 • 22.06.15

ԱՄՆ-ի Կոլորադո նահանգում հուլիսին կբացվի CannaCamp առաջին ամառային ճամբարը, որը նախատեսված է հատուկ մարիխուանայի սիրահարների համար, գրում է lenta.ru-ն։

 

Ճամբարի մասնակիցներին առաջարկվելու է իրենց հետ մարիխուանա բերել, որպեսզի այն միասին օգտագործեն ժամանցային նպատակներով։

 

CannaCamp-ի մասնակիցները կկարողանան մասնակցել մարիխուանայով թխվածքների և ուտեստների պատրաստման դասընթացներին, ինչպես նաև կփորձեն իրենց նկարչական ունակություններն արվեստանոցում և կմասնակցեն «կանաբիս յոգային»։

 

70 հեկտար տարածքում գտնվող ճամբարում նաև աշխատելու է հատուկ հախճապակյա արտադրանքների արվեստանոց, որտեղ մասնակիցները կկարողանան պատրաստել մարիխուանա ծխելու համար նախատեսված ապակե ծխամորճեր։

 

Ճամբարի կազմակերպիչ Mary Jane Group ընկերության ղեկավար Ջոել Շնայդերն ասել է, որ ճամբարում ստեղծվելու է ապահով և հարմարավետ տարածք, որպեսզի այցելուները կարողանան ինչպես հարկն է վայելել մարիխուանան։

 

Հիշեցնենք, որ 2013-ի նոյեմբերին Կոլորադո նահանգում անցկացված հանրաքվեի արդյունքում օրինականացվել է մարիխուանայի օգտագործումը բժշկական և ժամանացային նպատակներով։