Բալի առողջարար հատկությունները
Home Healthy Recipes-ը ներկայացրել հունիսին օգտագործվող մրգերից ամենաառողջարարի` բալի օգտակար հատկությունները:
Բալը հարուստ է հակաօքսիդանտներով և ցածր կալորիականություն ունի: Որ տարատեսակն էլ ընտրեք, բալը հարուստ է C, B և A վիտամիններով:
Բալի հատիկները պարունակում են անտոցիան կոչվող միացություն, որն օգնում է նվազեցնել ծերացման հետ կապված պիգմենտավորումը, մելատոնին քնի հորմոնը, կալցիում, կալիում և շատ հանքանյութեր:
Սննդարար բաղադրիչների և մելատոնինի առկայության շնորհիվ բալն օգնում է հաղթահարել անքնությունը: Այս հարցում լավ օգնական է նաև դեղձը:
Բալը հիանալիորեն պաշտպանում է սիրտը, քանի որ այն վերացնում է վատ խոլեստերինն օրգանիզմում:
Վերջերս իրականացված նոր հետազոտության արդյունքում պարզվել է նաև, որ բալը կարող է կանխել հաստաղու քաղցկեղի առաջացումը:










