Ստեղծվել է ձեռքում ու շոգից չհալվող շոկոլադ

22:37 • 25.06.15

Շվեյցարական Barry Callebaut ընկերությունը հայտարարել է, թե ստեղծել է շոկոլադ, որը չի հալչում ձեռքերի ջերմությունից կամ շոգ եղանակից: Այս շոկոլադը «դիմանում է» անգամ 55 աստճան շոգի պայմաններում:

Interfax-ի փոխանցմամբ` առաջիկայում ընկերությունը պատրաստ է զբաղվել նոր ապրանքի վաճառքով:

Ընկերության գիտա-հետազոտական բաժնից ասել են, որ գյուտի պատճառը ավելի տաք Հնդկաստանում և Չինաստանում վաճառք իրականացնելու ցանկությունն է եղել: Եվ այս ճանապարհին արտադրողի համար ամենաբարդ խնդիրը եղել է շոկոլադի համը պահպանելը` դրա ֆիզիակական բաղադրության փոփոխման պայմաններում:

Ի դեպ, մասնագետները կանխատեսել են, որ Ասիական-Խաղաղօվկիանոսյան, Լատինական Ամերիկայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրներում շոկոլադի շուկան մինչև 2019-ը կաճի 50 տոկոսով` կազմելով 48 մլրդ ԱՄՆ դոլար եկամուտ ապահովող շուկա:

 

Ստեղծվել է ձեռքում ու շոգից չհալվող շոկոլադ