Ինչո՞ւ է գազարն օգտակար տեսողության համար
Դեռ փոքրուց մենք լսում ենք, որ գազարը բարելավում է տեսողությունը: Ինչպես պարզաբանում է Health Tips Source–ը`ճիշտ է, որ գազարը հարուստ է բետա-կարոտին բաղադրիչով, որն օգտակար է աչքերի առողջության համար:
Քիմիկոս Չեդ Ջոնսի մեկնաբանմամբ` գիտականորեն, երբ բետա-կարոտինով հարուստ սննդամթերք ենք ուտում, մեր օրգանիզմն այն վերածում է վիտամին A-ի, որն ավելի ուշ վերածվում է ռետինոլի, որը էական նշանակություն ունի աչքի բջիջների գործառույթների համար և իրականում բարելավում է տեսողությունը` ազդակներ ուղարկելով ուղեղին։










