Հյութ, որ կօգնի հանգստացնել մկաններն ու վերացնել մկանային ցավը

23:56 • 29.06.15

Երբեմն ծանրաբեռնված մարզումներից կամ շատ շարժումներից հետո մկանային ցավ է առաջանում, որը խոսում է օրգանիզմում անհրաժեշտ խոնավության պակասի մասին:  Ինչպես գրում է healthylivinghouse.com-ը` 4 բաղադրիչից բաղկացած հեշտ պատրաստվող ըմպելիքը կօգնի հանել մկանների լարվածությունն ու ցավը:  

Այնպիսի էլեկտրոլիտներն, ինչպիսիք են կալցիումը, նատրիումը, մագնեզիումը, կանխում են  գրգռվածությունն ու մկանային կծկումները:

Ըմպելիքը պատրաստելու համար անհրաժեշտ է`

2-3 գազար,

կես թարմ վարունգ,

1 բաժակ խաշած բրոկոլի,

1 նեխուրի ցողուն:

Պատրաստման եղանակը. անհրաժեշտ է բարզապես բոլոր բաղադրիչները հարել բլենդերով և խառնել իրար: Այս ըմպելիքը կարելի է օգտագործել ամեն օր:


 

Հյութ, որ կօգնի հանգստացնել մկաններն ու վերացնել մկանային ցավը