Մի քանի պատճառ՝ վազքով զբաղվելու համար (լուսանկարներ)
Վազքն իդեալական միջոց է հրաշալի տեսք ունենալու համար, որը, ի դեպ, նաև անվճար է։
Վազքով զբաղվելը հատուկ սարքավորումներ և հատուկ վայր չի պահանջում։ Դրանով կարելի է զբաղվել գրեթե ամբողջ տարի։

Այն օգտակար է շատ հիվանդությունների կանխարգելման և բուժման համար։ Վազքն ինքնին դեղամիջոց չէ, սակայն այն ծանրաբեռնվածությունը, որը վազքի ժամանակ կրում է մարդու նյարդային և սրտանոթային համակարգը, ամրապնդում է առողջությունը և դրական է ազդում օրգանիզմի վրա։
Վազքը մարզում է սրտամկանը։ Դա նշանակում է, որ սիրտն ավելի ուժեղ և դիմացկուն է դառնում, ինչը դրական առումով ազդում է դրա աշխատանքի վրա։

Վազքն ավելացնում է արյան թթվածնային տարողությունը։ Մարզվող սիրտն ավելի շատ թթվածին է շրջանառում, քան՝ չմարզվողը։ Ավելանում է արյան շրջանառությունը, հետևաբար՝ նաև աճում է թթվածնային փոխանակությունը։

Վազքը գերազանց միջոց է նյարդային լարվածության դեմ պայքարելու համար։ 
Երկարատև ծանրաբեռնվածության արդյունքում արյան մեջ արտանետվում է էնդորֆին հորմոնը։ Այս հորմոնը կոչում են նաև «երջանկության հորմոն»։ Երբ արյան մեջ էնդորֆինի քանակն ավելանում է՝ մարդն էյֆորիա է զգում, իսկ ընկճախտն անհետանում է։
Վազքը բարձրացնում է մտավոր ունակությունները։ Արյան ակտիվ շրջանառության և թթվածնի մեծ քանակության ներհոսքի արդյունքում մարդու կենտրոնական նյարդային համակարգը, հետևաբար՝ և գլխուղեղը, ավելի լավ է աշխատում։
Վազքով պարբերաբար զբաղվելն ամրացնում է դիմադրողականությունը՝ արյան մեջ կարմիր գնդիկների և հեմոգլոբինի աճով պայմանավորված։ Վազքով զբաղվելու ժամանակ արյան մեջ իջնում է խոլեստերինի քանակը, պակասում է սովի զգացողությունը և բարելավվում է աղիների աշխատանքը, ինչն էլ հանգեցնում է մարմնի քաշի կայունացմանը։

Հին հույներն ասացվածք ունեին. «Եթե ցանկանում ես ուժեղ լինել՝ զբաղվի՛ր վազքով, ցանկանում ես գեղեցիկ լինել՝ զբաղվի՛ր վազքով, ցանկանում ես խելացի լինել՝ զբաղվի՛ր վազքով»։











