Օրգանիզմում առկա բորբոքումների դեմ պայքարող լավագույն մթերքները

08:15 • 02.07.15

Օրգանիզմում բորբոքումներ հաճախ են տեղի ունենում, սակայն մեզանից շատերը չգիտեն, որոնք են այդ բորբոքման ախտանիշերը: Քրոնիկ կամ նոր սկսվող բորբոքման պարագայում նկատվում է արյան բարձր ճնշում, սրտային հիվանդություններ, վիրուսային վարակներ, արթրիտ, թթվայնության զգացողություն,  բշտիկներ և այլն:

 

Ինչպես գրում է  Healthy Life Tricks-ը` այս հիվանդություններից ցանկացածով տառապելու դեպքում օրգանիզմում բորբոքային գործընթաց է առկա, որից անկում է նաև իմունիտետը: Աղբյուրը ներկայացրել է նման հիվանդությունների դեպքում սննդակարգի պարտադիր մաս հանդիսացող մթերքները, որոնք բուժում են օրգանիզմը:

 

Բրոկոլի. Այս բույսը հարուստ է կալցիումով և վիտամին C-ով: Այն պայքարում է նաև աչքի բորբոքվածության դեմ: Այն պետք է շոգեխաշել և ուտել:


Կաթնաթթվային հեղուկներ և մթերքներ. Այսպիսի մթերքներ ընտրելիս պետք է հաշվի առնել «բիոտիկ» սննդամթերքները: Դրանք հիանալի հակաբորբոքային միջոցներ են
Կանեփի յուղ. Այն, ինչպես և այլ յուղեր, որոնք օմեգա-3 ճարպաթթուներ են պարունակում  օգտակար են բորբոքումը վերացնելու համար:


Բալ. Թթու բալը ավելի լավ է նվազեցնում բորբոքվածության մակարդակը, քան ասպիրինը, բացի այդ այն ունի այլ բուժական հատկություններ և նվազեցնում սրտային հիվանդությունների  հավանականությունը: Այս պարագայում օգտակար միրգ է նաև արքայախնձորը:


Սոխ և սխտոր. Սոխը պարունակում է մեծ քանակությամբ կվերցետին, որը հզոր հակաօքսիդանտ է և օգնում է պայքարել բորբոքումների դեմ:Սխտորը ևս հայտնի է իր հակաբորբոքային և իմունիտետ բարձրացնող հատկություններով, քանի որ ծծմբային միացություններ է պարունակում:


 

Օրգանիզմում առկա բորբոքումների դեմ պայքարող լավագույն մթերքները