Գուավայի օգտակար հատկությունները

22:41 • 03.07.15

Գուավան պատկանում է այն արևադարձային մրգերի շարքին, որոնք մեծ ազդեցություն են ունենում առողջության վրա: Գուավան հարուստ է A  և C վիտամիններով, ինչպես նաև այլ սնուցիչներով: Գուավայի օգտակար հատկանիշները ներկայացրել է  healthylifevision.com-ը:

Ամրապնդում է իմունիտետը

Իմունային համակարգը պայքարում է արտաքին թունավոր նյութերի և տարածվող հիվանդությունների դեմ: Այն բարելավել հնարավոր է գուավայի օգնությամբ, որը կապահովի վիտամին  C-ի անհրաժեշտ քանակը:

Նվազեցնում է քաղցկեղի վտանգը 

Այս միրգը լի է հակաօքսիդանտներով: Գուավան ունակ է չեզոքացնելու օրգանիզմի ազատ ռադիկալները, որոնք քաղցկեղ են առաջացնում:

Օգտակար է սրտի համար 

Գուավայի տերևներում և գուավայի պարունակության մեջ առկա սնուցիչները պաշտպանում են սիրտը տրիգլիցերիդ կոչվող ճարպերի և խոլեստերինի բարձր մակարդակից արյան մեջ:

Արդյունավետ է շաքարախտի ժամանակ 

Գուավայի հյութը բնական հիպոգլիկեմիկ նյութ է, որի համար էլ այն հիանալի է շաքարախտով հիվանդների համար: Այն կարող  է օգնել ավելի լավ ընդունել մանրաթելերը և կայունացնել արյան մեջ շաքարի մակարդակը:  Օգտակար է գուավան ուտելը, ինչպես նաև տերևներից թեյ պատրաստելը:

Բարելավում է տեսողությունը 

Տեսողությունը պաշտպանվում է գուավայում առկա A վիտամինի շնորհիվ: Այն պաշտպանում է ցանցաթաղանթի բջիջները վնասվելուց:

Լավ է մաշկի համար 

Օգնում է վերացնել կնճիռները և երիտասարդացնել մաշկը:

Բուժում է ստամոքսի խնդիր

Այն օգնում է արագ կարգավորել լուծը, ինչպես նաև օգտակար է ջրազրկման ժամանակ:

 

 

 

Գուավայի օգտակար հատկությունները