Ինչպես վարվել, երբ սրտի կաթվածի ժամանակ միայնակ եք
Վերջին ուսումնասիրությունների արդյունքները վկայում են, որ սրտի կաթվածի հետևանքով գրանցված մահացության դեպքերի 80 տոկոսի դեպքում մահվան պատճառը եղել է այն, որ մարդը միայնակ է եղել ու չի կարողացել ինքն իրեն օգնել:
Ինչպես նշում է Healthy Life Vision կայքը, խորհուրդ է տրվում կրծքավանդակի շրջանում ծագող և դեպի ձեռքն ու կոկորդը տարածվող սուր ցավ զգալու դեպքում անհապաղ սկսել խորը շունչ քաշել և արագ ուժեղ հազալ: Ըստ մասնագետների՝ կաթվածի նախանշաններ զգալուն պես հարկավոր է գործի անցնել: Նման իրավիճակում մարդն արագ կողմնորոշվելու ու ինքն իրեն օգնելու համար հաշված վայրկյաններ ունի:
Նշվում է, որ ամեն հազալուց առաջ պետք է խորը շունչ քաշել ու 2 վայրկյանը մեկ հազալ, մինչև որ սրտի աշխատանքը կարգավորվի: Այդպիսով՝ թոքերն ավելի շատ թթվածին են ստանում, իսկ հազալու հետևանքով շարժվող մկանները ձգում են սիրտն ու ապահովում արյան շրջանառությունը։
Հնարավորության դեպքում պետք է հազալը չդադարեցնելով հարևաններին կանչել կամ հեռախոսով շտապօգնություն զանգահարել:
Բժիշկների պնդմամբ՝ այս մեթոդն օգնել է բազմաթիվ մարդկանց:










