Կալիֆոռնիայում պայթյունից 6 անչափահաս է վիրավորվել խնջույքի ժամանակ

21:45 • 04.07.15

ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում պայթյունի հետևանքով 6 անչափահաս է վիրավորվել:

 

Interfax-ի փոխանցմամբ` դա տեղի է ունեցել Մանտեկա քաղաքում երեկույթի ժամանակ, տուժածները 15 - 18 տարեկան երիտասարդներ են: Տուժածներից 5-ը տեղափոխվել են հիվանդանոց: Նրանք բազմաթիվ վիրավորումներ և տրավմաներ ունեն:

 

Ըստ ամերիկյան ԶԼՄ-ների` ականատեսների պնդմամբ պայթյունի պատճառ դարձած պայթուցիկ սարքը երեկույթի անցկացման վայր` տան բակ է գցվել պարսպի վրայով: