Անգլիայում ֆուտբոլային ակումբի նախագահը սպառնացել է երկրպագուին ատրճանակով
Անցած շաբաթ Բլեքփուլի սկանդալայiն ղեկավարի և երկրպագու Սթիվ Ռեյդի միջև կոնֆլիկտ է առաջացել: Երկրպագուն գնացելլ էր ակումբի բազա ակումբի հետ դատական գործընթացի մեջ գտնվող երկրպագու Ջերեմի Սմիթից ուղարկված նամակը փոխանցելու համար, գրում է korrespondent.net-ը:
Դուրս գալիս Ռեյդը հանդիպել է Օյսթոնին: Բլեքփուլի նախագահը կոպիտ ձևով հրամայել է Ռեյդին հեռանալ իր տարածքից և սկսել է ատրճանակով թափահարել երկրպագուհի դեմքի առաջ: Ռեյդը դիմել է ոստիկանություն, որը հետաքննություն է անցկացրել, բայց հանցակազմ չի գտել Օյսթոնի գործողություններում:
Բլեքփուլի ղեկավարի համար երկրպագուների հետ կոնֆլիկտները ավանդույթ են դարձել: Նախկինում նա 6 շաբաթով հեռացվել էր ֆուտբոլի հետ կապված ցանկացած գործունեությունից այն պատճառով, որ նամակագրության ժամանակ երկրպագուներից մեկին դեբիլ էր անվանել:










