Մոսկվայում սելֆի անելու ժամանակ աղջիկն ընկել է կամրջից և մահացել

19:14 • 04.07.15

Մոսկվա-Սիթի միջազգային համալիրի դիմաց գտնվող կամրջի վրա «սելֆի» անելու ժամանակ մի երիտասարդ կին ընկել է կամրջից և մահացել, հայտնել են ՌԴ մայրաքաղաքի իրավապահ մարմնից։ 



Դժբախտ պատահարը դեղի է ունեցել շաբաթ օրը գիշերը երբ աղջիկն իր ընկերների մի խմբի հետ անցնելիս է եղել կամրջով և որոշել է «սելֆի» անել։ Նա չի կարողացել հավասարակշռությունը պահել և ընկել է։ Ստացված վնասվածքներից նա տեղում մահացել է։ 


Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

 

Կարդացեք նաև՝  «Սելֆիները» զվարճանքից վերածվում են մահացու վտանգավոր զբաղմունքի (լուսանկարներ, տեսանյութ)