Վորոնեժում անասնաբույժը շուն է գողացել
Վորոնեժում (ՌԴ) ոստիկանները ձերբակալել են Մոսկվայի շրջանում բնակվող անասնաբույժի, ով առևտրի կենտրոնի մոտակայքից շուն էր գողացել, հայտնել են Ներքին գործերի նախարարության մամլո ծառայությունից։
Հետաքննության տվյալներով, հունիսի 21-ին Վորոնեժի բնակչուհին իր շանը կապել է առևտրի կենտրոնի մոտակայքում և գնացել էր գնումներ կատարելու։ Վերադառնալով իր շանը չէր գտել և դիմել է ոստիկանություն։
Անվտանգության տեսախցիկների նկարահանումները դիտելուց հետո ոստիկանությանը հաջողվել է կազմել կասկածյալների ցուցակը։
Մի քանի օր անց ոստիկանները ձերբակալել են կնոջը հենց նույն առևտրի կենտրոնի մոտակայքում։
Նրա բնակարանում զննության ընթացքում գտել և առգրավել են գողացված շանը։ Կինը բաժանմունքում խոստովանել է, որ շատ է սիրում կենդանիներին և շանը տեսնելով չի կարողացել իրեն զսպել և գողացել է կենդանուն։










