Նյու Յորքում անցկացվել է հոթ-դոգ ուտելու ամենամյա առաջնություն
Նյու Յորքում Անկախության օրն անցկացվել է հոթ-դոգ ուտելու ամենամյա ավանդական մրցույթ, որին մասնակցել է ավելի քան 10 մարդ:
Հաղթող է ճանաչվել 23-ամյա Մեթյու Սթոունին: Երիտասարդը 10 րոպեում կերել է 62 հոթ-դոգ, գրում է Комсомольская правда-ն:
Երկրորդ տեղում է Մեթյուի նախորդ տարվա մրցակից Ջոյ Չեսթնաթը, ով այս անգամ կարողացել է ուտել միայն 60 հոթ-դոգ: Թեև նախորդ տարի նա առաջինն էր՝ նույն քանակությամբ հոթ-դոգեր ուտելուց հետո:
«Ես մարզվել եմ: Չեմ կարող ասել, որ ես ինքնավստահ եմ եկել, սակայն ես պատրաստ էի»,- խոստավանել է Մեթյուն:











