Պորոշենկոն Ուկրաինայի Ռազմածովային ուժերին լիարժեք պատրաստականության կոչ է արել

23:28 • 05.07.15

Ուկրաինայի Նախագահ Պյոտր Պորոշենկոն և կառավարության ղեկավար Արսենի Յացենյուկը Ռազմածովային ուժերի օրվա կապակցությամբ  շնորհավորել են զինվորական անձնակազմին և վետերաններին:

«Ներկան ուկրաինական ռազմական նավատորմի առաջ այնպիսի խնդիրներ է դնում, որոնց կատարման համար  բոլոր ուժերի ամբողջական պատրաստականությունն ու նվիրվածություն է պահանջվում»,-Պորոշենկոյի խոսքը մեջբերում է Корреспондент-ը:

Ռազմածովային ուժերի օրվա կապակցությամբ Նախագահը պարգևատրել է զինվոր-նավաստիներին Ուկրաինայի ինքնիշխանությունը պաշտպանելիս ցուցաբերած խիզախության համար:

Վարչապետ Արսենի Յացենյուկն, իր հերթին, ընդգծել է նավատորմի և առափնյա ծառայության դերը սահմանների պաշտպանության գործում: